-
”Հորմոնաֆոբիայից մինչև հորմոնաֆիլիա” թեմայով կոնֆերանսը կայացավ
February 14, 2014
Мероприятия, Новости
-
Նոյեմբերի 28-ին, ”Էրեբունի Պլազա” բիզնես կենտրոնի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ ”Հայաստանի հակատարիքային բժշկական ասոցիացիայի” կազմակերպած ”Հորմոնաֆոբիայից մինչև հորմոնաֆիլիա” սեմինար-կոնֆերանսը: Միջոցառմանը հրավիրված էին մի շարք բժիշկներ, մասնավորապես` գինեկոլոգներ, էնդոկրինոլոգներ, ընտանեկան բժիշկներ:
Կոնֆերանսը նպատակաուղղված էր կանանց մոտ բարձրացնել իրազեկվածության մակարդակն այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են կնոջ ֆիզիոլոգիական և հոգեբանական վիճակը կլիմակտերիկ շրջանում, գենի կոդի հետազոտությունը, մաշկի վաղ ծերացման կանխարգելումը, ինչպես նաև սիրտ-անոթային խանգարումները կլիմակտերիկ տարիքում կանանց մոտ:
– Այսօր արդեն մեծ աշխատանքներ են տարվում կնոջ առողջությունը պահպանելու ուղղությամբ, կանխարգելելու համար սիրտ-անոթային, Ալցհեյմերի հիվանդությունները, օստեոպորոզը… Մաշկի վաղ կնճռոտում, մազաթափություն, ջերմահորդանք. կյանքի որակն իջեցնող այս գործոններից խուսափելու համար կանանց խորհուրդ եմ տալիս ավելի ուշադիր լինել սեփական անձի նկատմամբ: Հայ կանանց հատուկ է սեփական խնդիրների լրջությունն անտեսելը: Հետազոտությունները թանկ չեն, մշակույթի բացակայության հարց է,- ասում է ՀՀ ԱՆ Մայրական և վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Հետազոտությունները պարզել են, որ կանայք ,միջինում, տղամարդկանցից 4 տարի ավել են ապրում, սակայն, կարևոր է նաև կյանքի որակը. ճիշտ տեղեկատվության տիրապետումը կնոջ համար առավել դյուրին է դարձնում ֆիզիոլոգիական “դեպրեսիվ” շրջանները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհի կանանց միայն 10 տոկոսն է աննկատ և առանց լուրջ խնդիրների տանում կլիմաքսի շրջանը: Մասնագետները խորհուրդ են տալիս այս ֆիզիոլոգիական երևույթին վերաբերվել նորմալ և արհեստական միջոցներով չբարդացնել այն: Գայանե Ավագյանի խոսքով` Հայաստանում կանայք հաճախ դիմում են բժշկին, ֆիտոթերապեվտիկ (բուսաբուժական) կուրս անցնելու համար, որը, սակայն, մասնագետի խոսքով, 5 տարուց ավել կիրառման դեպքում ավելացնում է արգանդի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Մեր ասոցացիայում, գինեկոլոգների գերակայության շնորհիվ, մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում կնոջ առողջությանը: Հակատարիքային բժշկությունը նոր ուղղություն է: Այն ուղղված է ճնշել հիվանդաթյունը, մինչև դրա գլուխ բարձրացնելը: Մենք փորձում ենք ոչ թե բուժել, այլ պարզել, արդյոք անձի մոտ կա՞ հիվանդության գենը, արդյոք նա ո՞ւնի հակվածություն.- ասում է “Հայկական հակատարիքային բժշկական միության” նախագահ Իննա Պերսոյանը:
Նշենք, որ գենը չի փոխվում մարդու ամբողջ կյանքի ընթացքում, և մեկ հետազոտությունը բավարար է շատ հիվանդությունների հնարավոր արթնացումը կանխելու համար:
Շատ գործոններ ազդում են հիվանդության գենի վրա` ծխախոտը, ալկոհոլը, օդը, մթերքը. և նպաստում կամ խանգարում են դրա գլուխ բարձրացնելուն:
Ցավոք, Հայաստանում տարածված չէ գենային կոդի հետազոտությունը, բավական թանկ արժենալու պատճառով, որը, սակայն, հնարավորություն կտար կանխել օրինակ, շաքարային դիաբետի սկիզբ առնելը. –ասում է տիկին Պերսոյանը:
Կոնֆերանսները, ”Երկարակեցություն և կյանքի որակի բժշկություն” շարքից, շարունակական կլինեն: Նոյեմբերի 28-ին, ”Էրեբունի Պլազա” բիզնես կենտրոնի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ ”Հայաստանի հակատարիքային բժշկական ասոցիացիայի” կազմակերպած ”Հորմոնաֆոբիայից մինչև հորմոնաֆիլիա” սեմինար-կոնֆերանսը: Միջոցառմանը հրավիրված էին մի շարք բժիշկներ, մասնավորապես` գինեկոլոգներ, էնդոկրինոլոգներ, ընտանեկան բժիշկներ:

Կոնֆերանսները, ”Երկարակեցություն և կյանքի որակի բժշկություն” շարքից, շարունակական կլինեն:
Աղբյուրը՝ Doctors.am
Նյութը` Ամալյա ԳրիգորյանիԵրկարակեցության ցուցանիշն այսուհետև 120 տարեկանն է. կայացավ «Հորմոնաֆոբիայից մինչև հորմոնաֆիլիա» թեմատիկ գիտաժողովը
«Աստելլաս ֆարմա» դեղագործական ընկերության հովանավորությամբ` նոյեմբերի 28-ին «Էրեբունի պլազա» բիզնես կոնտրոնի կոնֆերանսների դահլիճում կայացավ «Հորմոնաֆոբիայից մինչև հորմոնաֆիլիա» թեմատիկ հերթական կոնֆերանսը:
Հակատարիքային բժշկական միության նախաձեռնությամբ այս անգամ բժիշկների ուշադրությունը սևեռվեց առողջ ծերացման ճանապարհին առկա խոչընդոտների վրա:
Կոնֆերանսում արծարծվող խնդիրների մասին զրուցեցինք Հայկական հակատարիքային բժշկական միության նախագահ, բ.գ.թ. Իրինա Պերսոյանի հետ:
Հայկական հակատարիքային բժշկական միության նախագահ, բ.գ.թ. Իրինա Պերսոյան– Տիկին Պերսոյան, նախ՝ համառոտ հակատարիքային բժշկության և հակատարիքային բժշկական միության մասին:
– Հայկական հակատարիքային բժշկական միությունը ստեղծվել է գինեկոլոգների և էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիաների բազայի հիման վրա 2010 թվականին: Միության կազմում տարբեր մասնագիտացումների բժիշկներ են: Ասոցիացիայի գործունեությունն ուղղված է կանխարգելիչ բժշկությանը:
– Ո՞րն է երկարակեցության սահմանագիծը: Ո՞ր ցուցանիշն է մեզ համար նպատակային:
– Վերջնական նպատակ չէ, բայց, համենայն դեպս, հիմա մենք ձգտում ենք հասնել 120-ի: Կարևորը ո՛չ թե կյանքի երկարատևությունն է, այլ բարձր որակը, որը և կապահովի երկարակեցություն:
– Ինչպիսի՞ն են հակատարիքային բժշկության մասին ներկայիս պատկերացումները:
– Ժամանակակից մոտեցումները հիմնված են անհատական գենոկոդի վրա: Նախկինում խորհուրդները բոլորի համար նմանատիպ էին` չափավոր սնվել, շատ քայլել, չխմել, չծխել և այլն, այսինքն, դիտարկվում էին մեկ հարթակում: Այժմ հնարավոր է ստանալ անհատական խորհրդատվություն` հիմք ընդունելով յուրաքանչյուրի գենոկոդը: Հենց գենոկոդը կարող է հուշել, թե ու՞մ մոտ ո՞ր հիվանդության առաջացման ռիսկն է ավելի բարձր: Այսպիսով՝ յուրաքանչյուր անձի անհատական գենոկոդի առանձնահատկություններն իմանալու դեպքում կարելի է խուսափել նրան սպառնացող հնարավոր բարդություններից և ուղղորդել կենսակերպն այնպես, որ ապրի երկար՝ ապահովելով կյանքի բարձր որակ:
– Ինչպիսի՞ն պետք է լինի առողջ ծերացման ճանապարհը:
– Կան մի քանի ընդհանուր պահանջներ, որոնք ապահովում են առողջ ծերացումը: Պետք է խուսափել բարձր կալորիականություն ունեցող մթերքից՝ հետևել սննդակարգին ոչ թե այն սահմանափակելով, այլ՝ բալանսավորելով, ընդունել վիտամինային համալիրներ, ֆիզիկական որոշակի ծանրաբեռնվածություն ապահովել, խուսափել սթրեսներից: Շատ կարևոր է հասարակական ակտիվ կյանքը: Հետազոտությունները ցույց են տվել, որ հասարակական ակտիվ կյանք վարողները ավելի երկարակյաց են: Երբ մարդն օգտակար է և պահանջված, նրա կյանքն ինքնըստինքյան երկարում է: Այս մասին պետք է հոգա նաև կառավարությունը:
– Այսօրվա զեկույցներում բանախոսները հաճախ անդրադարձան փոխարինող-հորմոն թերապիային: Բացատրեք, խնդրե՛մ, դրա նշանակությունը և կիրառության մանրամասները:
– Այսօրվա կոնֆերանսը նվիրված է հենց փոխարինող հորմոն թերապիային (ՓՀԹ): Այն կիրառվում է կնոջ օրգանիզմում նկատելիորեն պակասող հորմոնների` էսթրոգենների և պրոգեսթերոնի քանակությունը լրացնելու նպատակով: Շատ կարևոր է ՓՀԹ ճիշտ ժամանակին կիրառումը, քանի դեռ առկա չեն առողջական խնդիրներ, այսինքն, պետք է կանխարգելիչ բնույթ ունենա՝ ի տարբերություն հակատարիքային բժշկության մաս կազմող գերանտոլոգիայի, որը զբաղվում է ծերության ժամանակ արդեն առկա խնդիրներով: Քանի որ հակատարիքային բժշկությունը զբաղվում է ո՛չ միայն կանանց, այլև տղամարդկանց առողջությամբ, ուստի ՓՀԹ կիրառումը պարտադիր է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում:
– ՓՀԹ կարելի՞ է կիրառել սեփական նախաձեռնությամբ, թե՞, այնուամենայնիվ, բժշկի հսկողությունը պարտադիր է:
– Չի՛ կարելի ինքնաբուժությամբ զբաղվել՝ միայն բժշկի խորհրդատվությամբ և համապատասխան հետազոտությունից հետո:
– Որո՞նք են ռիսկի գործոնները:
– Օնկոռիսկ և թրոմբոռիսկ: Սրանք են երկու կարևորագույն ռիսկերը, որոնք պետք է հաշվի առնել: Օնկոռիսկը վերաբերում է կրծքագեղձի ուռուցքին: Այժմ ՓՀԹ դեղաչափը հասցված է նվազագույնի, որպեսզի հնարավոր լինի ապահովել բարձր արդյունավետություն և մինիմալ կողմնակի ազդեցություն: Դաշտանադադարի առաջին 5 տարվա ընթացքում դեղամիջոցը կիրառելու դեպքում հնարավոր կլինի խուսափել թրոմբագոյացումից:
– Տարիքային ո՞ր խմբի համար է ավելի նպատակահարմար ՓՀԹ կիրառումը:
– Հիվանդությունների կանխարգելման նպատակով ՓՀԹ պետք է կիրառել շուրջդաշտանադադարային շրջանում, բուժման նպատակով խորհուրդ է տրվում սկսել նախքան մենոպաուզան: Եթե ՓՀԹ սկսում են կիրառել 50-55 տարեկանից, ապա դրական արդյունքը սահմանափակվում է օրգանիզմի վիճակի բարելավմամբ, և կանխարգելել օստեոպորոզը, սրտանոթային հիվանդություններն արդեն չենք կարող:
«Լիտտե» ինովացիոն բժշկության և ՍՊԱ կենտրոնի դերմատոկոսմետոլոգ Ա.Վ. ՄանգասարյանՄեր հաջորդ զրուցակիցն է կոնֆերանսի բանախոս, «Լիտտե» ինովացիոն բժշկության և ՍՊԱ կենտրոնի դերմատոկոսմետոլոգ Ա.Վ. Մանգասարյանը:
– Ինչքանո՞վ են կարևոր այսպիսի կոնֆերանսները մասնագետների և նրանց պացիենտների համար:
– Կոսմետոլոգիան այսօր բժշկության ամենաակտիվ ու ամենաարագ զարգացող ճյուղերից է: Կանայք սովորություն չունեն բժշկի դիմելու, նրանք ավելի շատ նախընտրում են դիմել կոսմետոլոգներին: Այս առումով շատ կարևոր է կոսմետոլոգների, գինեկոլոգների, գաստրոէնտերոլոգների համագործակցությունը, որը կնպաստի գեղեցիկ և երիտասարդ տեսք ունենալուց զատ նաև պահպանելու առողջությունը:
– Մաշկի վաղ ծերացումը և դրա կանխարգելումը մեր օրերում գերխնդիր է դարձել: Մաշկի ծերացման գործընթացի երիտասարդացման տենդենց նկատո՞ւմ եք:
– Այո՛, միանշանակ, կա այդպիսի տենդենց: Կոսմետոլոգների բնագավառում շատ ընդունված մի հասկացություն կա` հոգնած մաշկ: Դա բնորոշ է մեգապոլիսների բնակիչներին: Մաշկը ստանում է գորշ գույն, կորում է փայլը: Այս տենդենցը գնալով ավելի լայն տարածում է գտնում:
– Ո՞ր գործոններն են նպաստում մաշկի ծերացմանը:
– Անվերջ են այդ գործոնները: Առաջինը ոչ բարեհաջող էկոլոգիական վիճակն է, խոսքը ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ աշխարհին է վերաբերում: Մեր կյանքի ռիթմը շատ է արագացել, մարդիկ հաճախ հնարավորություն չունեն պարզապես զբոսնելու, այգում մաքուր օդ շնչելու, բոլորին շրջապատում են համակարգիչները, մեքենաները: Մաշկի ծերացմանը նպաստում են նաև մի շարք այլ վնասակար սովորություններ, ինչպիսիք են խմելը, ծխելը, ոչ ճիշտ, արագ սնունդը:
– Ինչպե՞ս կանխարգելել մաշկի ծերացումը:
– Միջոցները շատ են, առաջին հերթին՝ առողջ ապրելակերպը: Կան նաև կոսմետոլոգիական միջամտություններ, որոնք օգնում են պահպանել մաշկի երիտասարդությունը: Ճիշտ կոսմեցևտիկայի կիրառումը ևս կանխարգելում է ծերացումը: Իսկ եթե արդեն կան բացթողումներ և ինչ-որ խնդիրներ են ի հայտ եկել, այն կարելի է լրացնել նրբաքսուքների, սրսկումների, մերսումների, սարքավորումային տարբեր միջոցների օգնությամբ: Միջոցներն, իսկապես, շատ են, կա ընտրության հնարավորություն, պարզապես անհրաժեշտ է տեղեկացվածության ճիշտ մակարդակ, որում մեծ է բժշկի գործոնը: Ավելացնեմ, որ մաշկի ճիշտ խնամքը կամ բուժումը նախընտրելի է իրականացնել բժիշկ-կոսմետոլոգի խորհրդատվությամբ:
– Եթե ունեք որևէ խորհուրդ, կոչ` ուղղված ընթերցողին, խնդրե՛մ…
– Թող մարդիկ իրենց ուժերի սահմանում հնարավորինս պակասեցնեն այն գործոնները, որոնք բերում են մաշկի ծերացմանը: Ինչպես աչքերը հոգու հայելին են, այնպես էլ՝ մաշկն առողջության հայելին է: Եթե օրգանիզմն առողջ է, մաշկն ունի առողջ, փայլուն և երիտասարդ տեսք:
«Աստելլաս ֆարմա» ճապոնական դեղագործական կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսանդր ՄիրզոյանՄեր զրուցակիցն է «Աստելլաս ֆարմա» ճապոնական դեղագործական կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսանդր Միրզոյանը:
– Բազմիցս խոսել ենք «Աստելլաս»-ի և հայկական բժշկության կապի մասին, մանրամասնեք, խնդրե՛մ, այսօրվա կոնֆերանսի և «Աստելլաս»-ի կապի մասին:
– Աստելլասի դերը բժշկության մեջ հատկապես վերջին տարիներին բավականին կշիռ ունի: Հայաստանյան դեղաշուկայում «Աստելլասն» արդեն ունի իր ուրույն տեղը և նշանակությունը: Բազմապրոֆիլ ընկերություն է` գինեկոլոգիա, ուրոլոգիա, գաստրոէնտերոլոգիա, հակաբիոտիկոթերապիա: Առաջին անգամը չէ, որ մենք համագործակցում ենք Հայկական հակատարիքային բժշկական միության հետ: Այս կոնֆերանսի կիզակետում կնոջ առողջությունն է, ինչը չէր կարող վրիպել ընկերության ուշադրությունից: Կնոջ առողջությունն անմիջական կապ ունի ապագա սերնդի առողջության հետ: Այդ պատճառով, ինչպես գիտեք, «Աստելլաս»-ի գործունեության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում կնոջ առողջությունը:
– Ի՞նչ դեղամիջոցներ է ներկայացնում «Աստելլասն» այսօր:
– Ներկայացնում ենք Յունիդոքս, Վիլպրաֆեն և Պրիմաֆուցին դեղամիջոցները: Հակասնկային դեղամիջոց է Պրիմաֆուցինը: Հատկապես հղիության շրջանում կանանց բացարձակ մեծամասնության մոտ սնկային հիվանդություն է առաջանում: Պրիմաֆուցինը` շնորհիվ իր անվտանգության բարձր մակարդակի, կիրառվում է նաև հղիության շրջանում` արդյունավետ լուծում տալով խնդրին: Մյուս երկու դեղամիջոցները հակաբիոտիկներ են, որոնք կիրառվում են միզասեռական ուղիների տարբեր ախտահարումների ժամանակ:
Աղբյուրը՝ Med-practic.com