Slide # 16
Slide # 17
Slide # 18
Slide # 19
Slide # 20
Slide # 21
Slide # 22
Slide # 23
Slide # 25
Slide # 26
Slide # 27
Slide # 28
Slide # 29
Slide # 30
Slide # 31
Slide # 32
Slide # 33
 

«Առողջության քառյակ» բանաձևը՝ ծերանալ չցանկացողների համար. ֆոտոռեպորտաժ

May 18, 2017 Мероприятия

collage

Առողջության պահպանումն ու կանխարգելիչ բժշկությունն այսօր ուշադրության կենտրոնում են.  երիտասարդ մնալու, առողջ ու գեղեցիկ տեսք ունենալու հարցը շատերին է հուզում: Հենց այս թեմայով ու հատուկ ոլորտի մասնագետների համար` «Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիան»` նախագահ Իննա Պերսոյանի նախաձեռնությամբ` կազմակերպել էր  «Առողջության քառյակ. ժամանակակից հակատարիքային ռազմավարություն» թեմայով սեմինարը:

Սեմինարի ընթացքում իրենց փորձով և հմտություններով էին կիսվում հայաստանցի և ռուսաստանցի մասնագետները:
«Առողջության քառյակի» բանաձևին ծանոթանալու և մասնագիտական նոր գիտելիքներ ստանալու  էին եկել մաշկաբաններ, կոսմետոլոգներ, էնդոկրինոլոգներ, պլաստիկ վիրաբույժներ, գինեկոլոգներ, սրտաբաններ, ընտանեկան բժիշկներ՝ տարբեր բժշկական կենտրոններից:

Իննա Պերսոյանն ընդգծեց այս հավաքի ու թեմայի կարևորությունը՝ ևս մեկ անգամ նշելով՝ իրենց նպատակը մարդկանց կյանքի որակը  բարելավելն ու առողջությունը պահանելն է, իրենք ցանկանում են մարդկանց սովորեցնել չծերանալու գաղտնիքները:

Հենց սկզբում, ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի խորհրդական Դավիթ Պետրոսյանը, սեմինարի բանախոսներին ու մասնակիցներին ներկայացրեց նախարարի ուղերձը: Նախարարը շնորհավորում էր այս կարևոր իրադարձության կապակցությամբ՝ հիշեցնելով՝ ՀՀ ԱՆ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում առողջության պահպանման և կյանքի որակի բարելավման հարցերը:

 «Առողջության քառյակ. ժամանակակից հակատարիքային ռազմավարություն» սեմինարն ընթանում էր հարց ու պատասխաններով և մասնագիտական ակտիվ քննարկումներով:
Հոլիվուդյան աստղերի՝ լավ պահպանված և չծերացող մաշկից մինչև հորմոններ և վիտամին D, Օմեգա ճարպաթթուներ և հակաօքսիդանտներ. մասնագետներն ամեն ինչ ներկայացրին ամենայն մանրամասնությամբ և պարզությամբ:
Քննարկումը եզրափակելիս Իննա Պերսոյանը հույս հայտնեց, որ գործընկերները հենց հաջորդ օրվանից կսկսեն կիրառել այսօր ստացած գիտելիքներն ու խորհուրդները:Իսկ սեմինարն ավարտվեց այնպես, ինչպես ընթացել էր՝ մասնագիտական ջերմ և համերաշխ մթնոլորտում՝ հավաստագրերով և տոնական տորթով. այսօր նաև Ageless ամսագրի առաջին համարի շնորհանդեսն էր:

Միջոցառման ինֆորմացիոն գործընկեր՝ Doctors.am